Քաղաքականություն

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանեց Երևան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զվարթնոց» օդանավակայանում Գերմանիայի արտաքին գործերի նախարարին դիմավորեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Հայաստան այցի ընթացքում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Բերբոքը կայցելի նաև Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում