Հասարակական

Գեղարքունիքում իրավիճակը հանդարտ է, անվտանգային առումով որևէ փոփոխություն չկա․ մարզպետ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում իրավիճակը հանդարտ է, անվտանգային առումով որևէ փոփոխություն չկա․ մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում իրավիճակը հանդարտ է, անվտանգային առումով որևէ փոփոխություն չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Անվտանգային առումով իրավիճակը նույն է, հանդարտ է, ոչ մի փոփոխություն չունենք։ Ինչպես պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, այդ նույն իրավիճակն է»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ կրակոցներ ևս չեն արձանագրվել։

Անդրադառնալով Սոթքի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին՝ մարզպետը նշեց, որ հանքավայրը մասնակի է աշխատում։

«Փակ հանքում աշխատանքները շարունակվում են, իսկ բաց հատվածը մի քանի ամիս է չի աշխատում»,- նշեց մարզպետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում