Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանված մեծ թվով մարդիկ դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված մեծ թվով մարդիկ դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեծ թվով մարդիկ դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 2-ի կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, մենք սպասում էինք, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա: Մեր խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործը կազմակերպեք: Իհարկե, դա նաև ունի օրենսդրական որոշ նրբություններ, որոնք պետք է պահպանվեն: Այստեղ նաև բոլորս՝ Կառավարությունը և պետական մարմինները, պետք է հնարավորինս արագ աշխատենք, բայց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից և եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի հնարավորինս ընթացակարգերով առաջ շարժվենք, արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք»,- նշեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում