ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարվա վերջ․ Մարկուս Ռիտեր

1 րոպեի ընթերցում

ԵՂԵԳՆԱՁՈՐ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարվա վերջ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եղեգնաձորում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Ռիտերն ընդգծել է, որ այս պահին դիտորդական առաքելության կազմում են ներկայացուցիչներ Եվրամիության անդամ 23 երկրներից՝ հավելելով, որ հնարավորություն կա, որպեսզի առաքելության կազմում ներկայացուցիչներ լինեն ԵՄ անդամ բոլոր 27 երկրներից։

«Առաքելության ընդլայնման հարցը կքննարկվի Բրյուսելում մինչև տարեվերջ։ Մենք պետք է սպասենք արդյունքներին։ Բայց, ինչպես նախկինում ասվել է, այս պահին այստեղ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով այս առաքելության նկատմամբ մեծ քաղաքական ուշադրություն կա։

Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ առաքելությանը երրորդ՝ ոչ ԵՄ անդամ երկրների միանալու հավանականության վերաբերյալ հարցին՝ Մարկուս Ռիտերը հիշեցրեց, որ Կանադան է որոշում կայացրել միանալ ԵՄ դիտորդական առաքելությանը, իսկ եթե այլ երկրների կողմից ևս նման հետաքրքրություն լինի, այդ հարցը կքննարկվի Բրյուսելում։

Հայերեն العربية English Français Русский 中文

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Սանդուն ընդգծել է եվրոպական Մոլդովայի կայացման գործում յուրաքանչյուր բնակավայրի ներդրման կարևորությունը․ Moldpres

Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-15/09/26

Ասիական ինդեքսներ - 15/09/26

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Օքսֆորդի՝ Հայաստանի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ

ՌԴ դեսպանը կանչվել է Դանիայի ԱԳՆ՝ ուղղաթիռի ուղղությամբ լուսարձակող հրթիռների արձակման կապակցությամբ

Բուլղարիայի խորհրդարանի և Եվրախորհրդարանի պատգամավորները Սոֆիայում քննարկել են երկրի ներկա վիճակն ու ապագան․ BTA

Հայաստանի ռիսկի պրոֆիլը փոխվել է․ ՀՀ ԿԲ նախագահ

Ճամփորդական արտոնությունների նոր փուլի մեկնարկը Հայաստանում․ IDBank-ը առաջինը ԱՊՀ և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում ներկայացնում է Visa Wizz Air Platinum քարտը