Մեղրիի հատվածում երկաթգծի կառուցման մասով որոշակի պատկերացում ունենք․ ՏԿԵ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը2020 թվականից հետո ուսումնասիրություններ է կատարել Մեղրիի հատվածում Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապող երկաթգծի կառուցման հնարավորության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Առիթ ենք ունեցել Ճարտարապետության և շինարարությանհամալսարանին պատվիրել, որպեսզի ուսումնասիրություններ իրականացվի։ Գիտենք վիճակը և ինչ ծավալի աշխատանք է պետք անել, ինչքան ժամկետներում։ Այսինքն՝ նախնական պատկերացում ունենք, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ երկաթգիծը վերականգնվի։ Բայց այդ ամենը կարող է տեղի ունենալ, եթե կարգավորվեն քաղաքական, դիվանագիտական և այլ գործոները։ Երբ խնդիրը կգա մեր դաշտ, կլինեն զուտ նախագծային և շինարարական գործընթացներ, որոնց մասին, կրկնում եմ, ունենք որոշակի պատկերացում և սպասում ենք»,- ասաց Սանոսյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ բրյուսելյան եռակողմ բանակցություններից հետո հայտարարել էր, որ պայմանավորվել են գործարկել Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին: 2023 թվականի մարտին Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պայմանավորվածությունն այդպես էլ չի իրագործվել, քանի որ դրանից մեկ շաբաթ անց Ադրբեջանը հրաժարվել էր գրավոր հաստատել պայմանավորվածությունը։

Հայերեն العربية English 中文

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով