Հասարակական

Սլովենիան 120 հազար եվրո է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց օգնելու համար

1 րոպեի ընթերցում

Սլովենիան 120 հազար եվրո է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սլովենիան հայտարարել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնելու համար 120 հազար եվրո հատկացնելու մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրառում է արվել Սլովենիայի արտաքին գործերի նախարարության X-ի էջում։

«Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք աջակցում ենք փախստականներին Լեռնային Ղարաբաղից։ Հայաստանն աջակցել էր Սլովենիային անցած տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, և այժմ Սլովենիան իր երախտագիտությունն է հայտնում նրանց ԿԽՄԿ-ի միջոցով 120 հազար եվրո հատկացնելու եղանակով՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու հարցում օգնելու համար»,- ասված է գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում