Նոր սոսիներ՝ Մաշտոցի պողոտայում. Երևանում մեկնարկել են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները
1 րոպեի ընթերցում
![Նոր սոսիներ՝ Մաշտոցի պողոտայում. Երևանում մեկնարկել են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1122818.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել են արժեքավոր ծառատեսակների լրացման աշխատանքները՝ տասնամյակներ շարունակ հատված սոսիների կոճղարմատների տեղում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, երևանյան մայթեզրերին, այգիներում ու պուրակներում կլրացվեն և կտնկվեն ընդհանուր առմամբ շուրջ 1000 արժեքավոր ծառեր:
Ըստ աղբյուրի՝ գործընթացն այս պահին իրականացվում է Մաշտոցի պողոտայում. տնկվում են արևելյան սոսիներ:
Նշվում է. որ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում: