Մշակույթ

Մեկնարկում է «Արմմոնո Plus» 7-րդ հանրապետական փառատոնը

5 րոպեի ընթերցում

Մեկնարկում է «Արմմոնո Plus» 7-րդ հանրապետական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը կանցկացվի «Արմմոնո Plus» հանրապետական 7-րդ թատերական փառատոնը:

«Արմենպրես»-ի տաղավարում կայացած ասուլիսի ընթացքում «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը մանրամասնեց, որ արդեն 7-ամյա պատմություն ունեցող և տարին երկու անգամ անցկացվող փառատոնի շրջանակներում այս տարի հիմնականում առաջնախաղեր են նախատեսվում։

Նրա խոսքով՝ «Արմմոնո Plus» թատերական փառատոնն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է, և արդեն իր յուրահատուկ տեղն է զբաղեցրել երևանյան փառատոների շարքում:

«Ամեն տարի գրանցում ենք էլ ավելի հետաքրքիր ու արհեստավարժ ներկայացումներ։ Ավելանում է նաև մոնոներակայացում ստեղծելու ցանկությունը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում երիտասարդ դերասաններին զգալ բեմն ու գրավել հանդիսատեսին, իսկ փորձառու բեմադրիչներին ու դերասաններին՝ կերտել կերպարներ, որոնք ցանկացել են, սակայն ինչ-որ պատճառով չեն կարողացել իրագործել իրենց թատրոնում»,-նշեց Մխիթարյանը։

Փառատոնը հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները: Լավագույն մոնոներկայացումները կցուցադրվեն նաև «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում` 2024 թվականին:

Ընդհանուր առմամբ՝ փառատոնի շրջանակում կցուցադրվի 8 մոնոներկայացում-առաջնախաղ։

«Արմմոնո Plus»-ի բացումը կազդարարվի հոկտեմբերի 29-ին Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի «Լինում է, չի լինում» մանկական ինտերակտիվ մոնոներկայացմամբ, որին ներկա կլինեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներ։

Նույն օրը երեկոյան Արմեն Քուշկյանի կատարմամբ տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին նվիրված «Համլետի երազները» ներկայացումը, որը բեմադրիչի վերջին աշխատանքն էր։ Ներկա կգտնվի նաև պիեսի հեղինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ Նինա Մազուրը։

Փառատոնի շրջանակներում Համազգային թատրոնը հանդես կգա երկու ներկայացմամբ։ Մասնավորապես՝ Մերի Մարգարյանի բեմադրությամբ և Զառա Հակոբյանի կատարմամբ կներկայացվի բեմադրություն Զոշչենկոյի պատմվածքների հիման վրա, իսկ փորձառու դերասանուհիներ՝ Ելենա Վարդանյանը և Լիլիա Մուկուչյանը հանդես կգան «Ես Ռասպուտինի դուստրն եմ» և «Բալերինա Վարեչկա» ներկայացումներով։ Միջազգային մի շարք փառատոնների մասնակից Նվարդ Դուդուկչյանն էլ կներկայացնի «Պարզապես կին» բեմադրությունը, իսկ Գագիկ Մադոյանը՝ «Միաժամանակ» բեմադրությունը։ Փառատոնը կեզրափակի Գալուստ Ներսեսյանի բեմադրությամբ «Քաղաքի աղմուկը» ներկայացումը՝ Ա․ Քուշկյանի կատարմամբ։

Անդրադառնալով փառատոնի հաջողություններին՝ տնօրենը ներկայացրեց, որ այս տարի ներկայացումները մասնակցել են 8 միջազգային փառատոնի և լուրջ հաջողություններ են գրանցել։ Այդ համատեքստում Մխիթարյանը կարևորեց նաև փառատոնի միջոցով Հայաստանից դուրս թատերական արվեստը ներկայացնելը։

Խոսելով հեքիաթներ պատմելու արվեստի առանձնահատկությունների մասին՝ նկարչուհի, հեքիաթասաց Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ այն միավորում է մարդկանց։

«Հեքիաթը շատ դրական ու լուսավոր ստեղծագործություն է և հեքիաթների հավաքածուն բացում է մեր բոլորի աչքերը։ Չեմ կարող ասել, թե ինչի վրա եմ շեշտը դնելու, բայց ուզում եմ ներկայացնել տարբեր երկրների ու ժողովուրդների հեքիաթներ։ Երբ հեքիաթները տեսնում ես ամբողջականության մեջ, նրանց նշանակությունը մեծանում է։ Դա մարդկության իմաստության հոգեբանական արժեքների բյուրեղացված հաղորդումն է ժամանակի մեջ։ Հեքիաթներով փոխանցվում է միայն ամենակարևորը»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ փոխվում է ժամանակը, մտածելակերպը, բայց հեքիաթներով բոլոր ժողովուրդները խոսում և հաղորդում են իրենց պատմությունն ու արժեքները՝ փոխանցելով ամենակարևոր բյուրեղը։

Ինչպես հայտնեցին կազմակերպիչները՝ «Արմմոնո Plus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն «Փոքր» թատրոնում, Համազգային թատրոնում և ՀԹԳՄ-ում։

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Մշակույթ

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Մշակույթ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Մշակույթ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Մշակույթ

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

Մշակույթ

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Մշակույթ

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մշակույթ

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Մշակույթ

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

Մշակույթ

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

Մշակույթ

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում