Ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը կնպաստի կայունությանն ու խաղաղությանը Հարավային Կովկասում․ Մեթյու Միլեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասի ժողովուրդների համար՝ անկախ նրանից, թե որտեղ են ընթանում այդ բանակցությունները կամ ով է դրանք հյուրընկալում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլերը՝ անդրադառնալով Թեհրանում Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Ճեպազրույցի ժամանակ հարց հնչեցնող լրագրողներից մեկը նշել է, որ Թեհրանը հյուրընկալել է հնգակողմ հանդիպում, որի մաս են նաև Թուրքիան ու Ռուսաստանը ու նրանք էլ քննարկում են Հայաստան-Ադրբեջան հարցը։ Նա պետդեպի խոսնակին խնդրել է մեկնաբանել այդ հանդիպումը, որին ի պատասխան՝ Միլերը նշել է․

«Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարցին, մենք ողջունում ենք ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովրդի խաղաղությանն ու կայունությանը՝ անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունենում այդ բանակցությունները, կամ ով է ընդունում դրանք։ Սրանով հանդերձ մենք ճանաչում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական նուրբ դիրքը Ռուսաստանի և Իրանի նկատմամբ, բայց այդ երկրներին վստահելի գործընկեր չենք համարում»,- ասել է Միլերը։

Թեհրանում հոկտեմբերի 23-ին կայացել է Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ 3+3 ֆորմատով հանդիպում անցկացնելու առաջարկն արել էր Իրանը։ Այս ֆորմատով հանդիպումներին մասնակցելու հրավեր էր ստացել նաև Վրաստանը, սակայն արդեն երկրորդ անգամ անցկացվող հանդիպմանը Վրաստանը չի մասնակցել։ Թեհրանում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 3+3 ֆորմատով հաջորդ հանդիպումը կանցկացվի 2024 թվականին Թուրքիայում։ Այս ձևաչափով առաջին հանդիպումն անցկացվել էր 2022 թվականին Մոսկվայում։ Այդ ժամանակ հանդիպմանը մասնակցել էին 5 երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալները։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետ նշեց

Հարկային հաշվետվությունների ներկայացման տեխնիկական խնդիրների պատճառով տույժեր չեն առաջացել․ ՊԵԿ նախագահ

Երկու բացառիկ ձեռագիր կհամալրի Մատենադարանի հավաքածուն․ հատկացվեց 148,5 միլիոն դրամ