Քաղաքականություն

Գերմանիան չի հանդուրժի տարածաշրջանում որևէ ռազմական լուծում․ Միխայել Ռոթ

2 րոպեի ընթերցում

Գերմանիան չի հանդուրժի տարածաշրջանում որևէ ռազմական լուծում․ Միխայել Ռոթ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում խաղաղությունն այլընտրանք չունի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Հոկտեմբերի 24-ին իմ պատվիրակության հետ միասին կմեկնեմ Հայաստանի հարավային շրջաններ և այս այցի խորհուրդն է՝ համերաշխություն հայտնել Հայաստանին որպես ժողովրդավար երկրի և ուղերձ հղել նաև Ադրբեջանի ավտոկրատ ռեժիմին, որ այս տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի։ Մենք չենք հանդուրժի տարածաշրջանում որևէ ռազմական լուծում»,- ընդգծեց Ռոթը։

Գերմանացի պաշտոնյայի խոսքով՝ ռազմական ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ միանշանակ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը ժամանել է Հայաստան։ Այցի ընթացքում Ռոթը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում