Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որում ներկայացվել է 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և այլ մարմինների ներկայացուցիչներ:

Քննարկվել է 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որի նպատակը հակակոռուպցիոն բարեփոխումների շարունակականության ապահովումն է և բխում է Կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից:

Ներկայացվել են ռազմավարության նպատակները, որոնց թվում են՝ կոռուպցիայի կանխարգելումը և բարեվարքության համակարգի ամրապնդումը, կոռուպցիայի հակազդման իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի կատարելագործումը, հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործումը, գործարար բարեվարքության, իրավունքների պաշտպանության, պետություն-բիզնես վարչարարության դյուրացումը, հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգերի կատարելագործումը:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, հակակոռուպցիոն հիմնական ուղղությունների վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ:

Ընդգծելով, որ հակակոռուպցիոն ռազմավարությունն արտացոլում է Կառավարության ծրագրում ընդգրկված կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները, Նիկոլ Փաշինյանը կարևորել է կոռուպցիոն խնդիրների հետևողական վերհանումը և լուծումը, կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ աշխատանքները, ինչպես նաև հանձնարարել նիստի ընթացքում վեր հանված հարցերի շուրջ անցկացնել աշխատանքային քննարկումներ և առաջարկել լուծումներ:

Հայերեն English Español Français Русский

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը

«Առինջ մոլ»-ի որոշ ինքնակամ կառույցներ գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը․ ՔԿ

Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 23/07/26

Բուլղարական հետազոտական ​​նավը Բուենոս Այրեսում բուլղարական սփյուռքի հետ կնշի երկրի ազգային օրը. BTA

Ասիական ինդեքսներն աճել են - 23/07/26

Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA

Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել

Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից