Քաղաքականություն

Հայաստան բերված սպառազինության փորձարկումների արդյունքները շատ գոհացուցիչ են․ Անդրանիկ Քոչարյան

1 րոպեի ընթերցում

Հայաստան բերված սպառազինության փորձարկումների արդյունքները շատ գոհացուցիչ են․ Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումները փորձարկումների են ենթարկում Հայաստան բերված սպառազինությունը, որոնց արդյունքները շատ գոհացուցիչ են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանը փակագծեր չբացեց, թե որ երկրներից է բերվում սպառազինությունը։

«Մեր լրատվամիջոցները, մեր ժողովուրդն առավոտից երեկո քննարկում են, թե Հայաստան ինչ սպառազինություն մտավ, որ երկրից մտավ, որտեղ փորձարկեցին։ Այդ սպառազինությունը Պաշտպանության նախարարության մեր համապատասխան ստորաբաժանումների կողմից նաև փորձարկումների են ենթարկվում, և այդ փորձարկումները շատ գոհացուցիչ են։ Երկրների ցանկը այն է, ինչ քննարկվում է, գուցե, մի քիչ ավել կամ պակաս։ Կարևորը դա չի, կարևորն այն է, որ այդ ուղղությամբ աշխատանքները հաջող են ընթանում»,- ասաց Քոչարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում