Հասարակական

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում

1 րոպեի ընթերցում

Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:05-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 06:05-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.38⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 31 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի և Ագարակ քաղաքներում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում