Հասարակական

Կանադայի Սենատի անդամը կոչ է անում անուշադրության չմատնել հայ ժողովրդին

1 րոպեի ընթերցում

Կանադայի Սենատի անդամը կոչ է անում անուշադրության չմատնել հայ ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի Սենատի անդամ Լեո Հուսակոսը կոչ է անում անուշադրության չմատնել հայ ժողովրդին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ կից հրապարակելով իր ելույթը Կանադայի սենատում։

«Այսօր ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք մեր անցյալը մոռանալու հետևանքները։ Մենք կրկնում ենք մեր պատմության ամենամութ պահերը ոչ միայն Իսրայելում, այլև այնպիսի վայրերում, ինչպիսին Արցախն է։ Խնդրում եմ՝ տեսեք, թե ինչպես եմ կոչ անում անուշադրության չմատնել հայ ժողովրդին»,- գրել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում