Հասարակական

Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին

1 րոպեի ընթերցում

Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյքոբ Լյուին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի X-ի միկրոբլոգը։

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խնդրում է Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին Իսրայելի քաղաքականությունը համապատասխանեցնել ԱՄՆ հիմնական առաջնահերթություններին (ցեղասպանության կանխարգելում, տարածաշրջանային խաղաղություն, կրոնական խմբերի հարգանք) և դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կանխել ատելության հիմքով հանցագործությունները»,- գրել է ANCA-ն։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում