«Convergence India» տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումները բաց են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թվականի հունվարի 17-19-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի «Պրագատի Մայդան» ցուցահանդեսային համալիրում կայանալիք երկրի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառման՝ «Convergence India» ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու հեռահաղորդակցության և հեռարձակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային էլեկտրոնիկայի, կաբելային և արբանյակային հաղորդակցության, ինչպես նաև ամպային հաշվարկների ոլորտում վերջին զարգացումներին։
Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2023թ. հոկտեմբերի 24-ը՝ հետևյալ հղումով: Միջոցառման մանրամասները ներկայացված են ցուցահանդեսի պաշտոնական կայքում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը: