Հայաստան-Չինաստան գործարար կապերն ընդլայնվում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մանթաշյանց» գործարարների միությունը բացեց իր 12-րդ մասնաճյուղը Չինաստանի՝ Շենժեն քաղաքում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Մանթաշյանց» գործարարների միությունից։

Բացման պաշտոնական արարողությանը ներկա են եղել տասնյակ գործարարներ և պետական կառույցների ներկայացուցիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Չինաստանից։

Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՉԺՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ՝ Կորյուն Ղազարյանը։

Նախարար Վահան Քերոբյանը պաշտոնական բացման ընթացքում կարևորել է Մանթաշյանց գործարարների միության դերը Հայաստան-Չինաստան գործարար կապի ամրապնդման հարցում։

Շենժենում ունենալով հայկական հզոր գործարար ներուժ՝ «Մանթաշյանց»-ը նպաստելու է նաև տեղի հայ համայնքի աշխուժացմանը և ձևավորելու է նոր գործարար կապեր աշխարհի 12 քաղաքներում։

Չինաստանում «Մանթաշյանց»-ի մասնաճյուղը, ըստ «Մանթաշյանց» ԳՄ համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանի, կարևորվեց հատկապես նրանով, որ Չինաստանը Հայաստանի երրորդ առևտրաարդյունաբերական գործընկերն է, ուստի Շենժենում բացված մասնաճյուղը վստահաբար կխթանի Հայաստանում բիզնեսի զարգացմանն ու շրջանառության ավելացմանը։

«Մանթաշյանց Շենժեն» մասնաճյուղի բացումը առանձնանալու է ևս մեկ նորությամբ․

«Շենժենում մենք առաջին անգամ բացեցինք Մանթաշյանց Investor member, որը հնարավորություն է տալու օտարազգիներին ևս դառնալ ակումբի անդամ, աշխատել և ներդրումներ անել հայկական շուկայում»- ավելացրել է Վահրամ Միրաքյանը։

Շենժենում հայկական ակումբի բացումը կնպաստի նոր գործարար կապերի հաստատմանը և Հայաստան-Չինաստան ակտիվ բիզնես գործընկերության կայացմանը։

Հայերեն العربية English

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով