Քաղաքականություն

Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը չպետք է ոտնահարեր ԼՂ հայերի իրավունքների երաշխավորումը․ փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը չպետք է ոտնահարեր ԼՂ հայերի իրավունքների երաշխավորումը․ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը որևէ կերպ չպետք է ոտնահարեր Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը որևէ կերպ չպետք է ոտնահարեր Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման գործընթացը, ինչը Ադրբեջանի կողմից խաթարվեց ագրեսիայի կիրառմամբ»,- նշեց Կոստանյանը։

Փոխնախարարն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել ադրբեջանական ագրեսիա և այն որևէ մեկի կողմից չի կարող արդարացվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում