Քաղաքականություն

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը դատապարտող բանաձև

2 րոպեի ընթերցում

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը դատապարտող բանաձև

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։

Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։

393804529_710002274505227_3787887349316479490_n.jpg (132 KB)

Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովրդին։

Օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր հինգ խմբակցությունների աջակցությունը ստացած բանաձևը կոչ է անում դաշնային կառավարությանը միջազգային «բոլոր հարթակներում և երկկողմ քննարկումներում դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները, որոնք հանգեցրել են ավելի քան 100,000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթին Լեռնային Ղարաբաղից»:

Բանաձևն ընդգծում է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի և Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողների իրավունքների պաշտպանության, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման կարևորությունը։

Ավստրիայի դաշնային կառավարությանը նաև կոչ է արվում ներգրավվել միջազգային մարդասիրական կազմակերպությունների ազատ և անխոչընդոտ, երկարատև մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների և եկեղեցիների համապարփակ պաշտպանության համար։ Բանաձևը նաև հանդես է գալիս Հայաստանին՝ որպես Ավստրիական զարգացման համագործակցության առաջնահերթ երկիր, անհրաժեշտ միջոցների տրամադրման օգտին՝ հումանիտար իրավիճակի հետագա կայունացման համար։

394207985_710002754505179_8720700905494270318_n.jpg (366 KB)

394186898_710002821171839_8719409665896627528_n.jpg (390 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում