Տնտեսություն

Ամրապնդել տնտեսական համագործակցությունը. Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ

4 րոպեի ընթերցում

Ամրապնդել տնտեսական համագործակցությունը. Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ՝ նպատակը Հայաստանի ու Բելգիայի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումն է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Բելգիայի Վալոնիայի տարածաշրջանի արտահանման և ներդրումային գործակալության առևտրի և ներդրումների խորհրդատու Էրիկ Բլետաղը տեղեկացրեց, որ պատվիրակության կազմում են դեղագործության, շինարարության, էլեկտրոնիկայի, թափոնների վերամշակման ոլորտները ներկայացնող գործարարներ։

«Մեր գործարարները կոնկրետ նպատակներով են եկել Հայաստան, նախատեսում են այցելել հայաստանյան գործընկերների մի շարք ձեռնարկություններ։ Բելգիացի գործարարները հետաքրքրված են ինչպես Հայաստանի շուկայով, այնպես էլ Հայաստանի միջոցով այլ շուկաներ դուրս գալու հնարավորություններով»,-ասաց Էրիկ Բլետաղն՝ ավելացնելով, որ հայ գործընկերների հետ զրույցներում առաջարկ եղավ դիտարկել նաև առողջապահության, էներգետիկայի ոլորտները։ Ըստ Էրիկ Բլետաղի՝ 2021-2022 թվականներին Հայաստանի ու Բելգիայի առևտրաշրջանառության ծավալը նկատելի աճել է։ Արդյունքներն այնքան լավատեսություն են ներշնչում, որ 2023 թվականի համար սպասվում է առևտրաշրջանառության ծավալի 50 տոկոս աճ։

«Համագործակցության հնարավորություններ կան ծառայությունների, տեխնոլոգիական ոլորտում։ Հատկապես ընդգծում եմ տեխնոլոգիական ոլորտը։ Հայաստանն այս տեսակետից մեծ համբավ ունի դրսում։ Բելգիայում տեխնոլոգիական ոլորտում լավ մասնագետների կարիք կա, Հայաստանը կարող է օգնել այդ հարցում»,-ասաց Էրիկ Բլետաղը։

ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքը նշեց, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով մեծ ներուժ կա ամենատարբեր ոլորտներում։ Եվ Հայաստանում բացված Բելգիայի դեսպանությունը կարող է կարևոր դերակատարում ունենալ այդ գործում։

«Վերջին օրերին մի շարք հանդիպումներ եմ ունեցել տարբեր գերատեսչություններում։ Մասնավորապես, հանդիպումներ են եղել ՀՀ էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններում։ Հայ գործընկերներն առաջարկել են համագործակցության հնարավորություններ տարբեր ոլորտներում՝ դեղագործություն, նոր տեխնոլոգիաներ։ Բոլոր առաջարկները դիտարկվում են»,-ասաց դեսպանը։

Բելգիա-Հայաստան առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը նշեց, որ կառույցը գործում է 18 տարի։ Այս ընթացքում փորձում են յուրահատուկ կամուրջ լինել երկու երկրների գործարարների համար։

«Գործնականում հնարավորությունները շատ են և կա երկկողմ պատրաստակամություն համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար։ Հայաստանը դեռ Խորհրդային Միության շրջանում զարգացած երկիր է եղել դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այսօր Հայաստանում զարգացած են նանոտեխնոլոգիաները, իսկ Բելգիայի Վալոնիայի շրջանը նույնպես զարգացնում է այս ուղղությունը և այս համատեքստում համատեղ ընկերությունների ստեղծման հեռանկարներ կան»,-հավելեց Վալերի Սաֆարյանը։

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում