Հասարակական

ՄԻՊ-ը խնդիր է տեսնում ՀՀ-ում կալանքը որպես խափանման միջոց հաճախակի կիրառելու հետ կապված

1 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը խնդիր է տեսնում ՀՀ-ում կալանքը որպես խափանման միջոց հաճախակի կիրառելու հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում կալանքը որպես խափանման միջոց հաճախակի կիրառելու հետ կապված խնդիր է տեսնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանասյանը այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես ընդհանրապես խնդիր տեսնում եմ Հայաստանում կալանքը որպես միջոց հաճախակի դեպքերում կիրառելու հետ կապված։

Այո, ես պետք է համաձայնեմ այն գաղափարին, որ կալանքը պետք է լինի այն խափանման միջոցը, որը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»,- ընդգծեց Մանասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում