ՀՀ-ն փորձում է դիվերսիֆիկացնել իր գործընկերներին. Խանդանյանը՝ սպառազինության ձեռք բերման մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը սպառազինությունների ձեռք բերման համար փորձում է դիվերսիֆիկացնել իր գործընկերներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Պատգամավորը վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունը պաշտպանության ոլորտի խնդիրների լուծման և Զինված ուժերի բարեփոխումների մեծ աշխատանքներ է իրականացնում: Կա ռազմավարություն, ըստ դրա էլ իրականացվում են այդ աշխատանքները: Ըստ նրա՝ արդյունքները տեսանելի են այնքանով, որքանով հնարավոր է դա տեսանելի դարձնել:
Ինչ վերաբերում է Զինված ուժերի բարեփոխումների և պաշտպանական անվտանգության ապահովման տեսանկյունից արտաքին համագործակցությանը՝ Խանդանյանն ասաց. «Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր գործընկերներին այս առումով, խոսքը հատկապես վերաբերում է սպառազինությունների ձեռք բերման և այլ տեսակի պաշտպանական գործառույթների իրականացմանը»: