Հասարակական

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստրասբուրգում ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ցավակցությունը հայտնեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ։

«Անձամբ իմ, Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի անունից ուզում եմ ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առիթով և դատապարտել այդ ահաբեկչությունը։ Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել բոլոր տուժածներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Բրյուսելի կենտրոնում հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հրաձգության ժամանակ սպանվել է երկու անձ, ևս մեկ մարդ՝ վիրավորվել է։ Կասկածյալը միջադեպից հետո համացանցում տեսանյութ էր հրապարակել՝ հայտարարելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում