Հասարակական

Ֆրանսիան 1 մլն եվրո է փոխանցել Պարենի համաշխարհային ծրագրին՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան 1 մլն եվրո է փոխանցել Պարենի համաշխարհային ծրագրին՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան 1 մլն եվրո ներդրում է կատարում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր էջում հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին` կիսվելով Պարենի համաշխարհային ծրագրի էջում կատարված գրառմամբ:

«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի որոշմամբ Ֆրանսիան 1 միլիոն եվրոյի ներդրում է կատարում Պարենի համաշխարհային ծրագրում՝ Լեռնային Ղարաբաղից 100,000 հայերի բռնի գաղթից հետո Հայաստանի կարիքները հոգալու համար»,-նշել է դեսպանը:

Պարենի համաշխարհային ծրագրից էլ նշել են՝ հպարտ են հայտարարելու Ֆրանսիայի՝ Պարենի համաշխարհային ծրագրին 1 մլն եվրո առատաձեռն ներդրման մասին՝ ուղղված Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերին:

«Ամրապնդում ենք մեր գործընկերությունը՝ աջակցելու կարիքավորներին»,-նշել են կազմակերպությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում