ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Շուրջ մեկուկես ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, ինչպես նաեւ Հայաստանում ապաստանած արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մուսինյանը։