Հասարակական

Պետք է անել ամեն ինչ, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները մնան Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Պետք է անել ամեն ինչ, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները մնան Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում, եթե նրանք հնարավորություն չունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն պարագայում և այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերը և եղբայրներն իրենց տներ վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքականությունն է, որ մենք ամեն ինչ անենք, որ Լեռնային Ղարաբաղից բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Մենք ուզում ենք, որ բոլորը առանց բացառությամբ մնան, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մեր քաղաքականությունն այս է լինելու»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի ունեցած տեղեկություններով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2500 անձ դուրս է եկել Հայաստանից։

«Հույս ունեմ, որ նրանք պարզապես շոկային վիճակը հաղթահարելու համար այցելում են արտերկրում ապրող իրենց բարեկամներին ինչ-որ ժամանակ անցկացնելու այնտեղ և վերադառնալու։

Մենք ժողովրդագրության, բնակարանի ապահովման, սահմանամերձ գյուղերում տներ կառուցելու հետ կախված ծրագրեր ունենք։ Մենք բոլոր այդ ծրագրերով ամեն ինչ անելու ենք, որպեսզի մարդկանց Հայաստանում մնալու հնարավորությունները օբյեկտիվ և սուբյեկտիվ որևէ բանով չսահմանափակվեն»,- եզրափակեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում