Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ է խոսել Պուտինի հետ Հռոմի ստատուտի առնչությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ ինչ է ասել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմային անդրադարձավ «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ստատուտի վավերացումը դիտարկվում է որպես Ռուսաստանի դեմ արված քայլ:

Փաշինյանն ընդունեց, որ ընկալման հետ կապված կա խնդիր:

Վարչապետը ներկայացրեց, որ 2020թ. սեպտեմբերից հետո, երբ տեսել են, որ համակարգերը չեն գործում, սկսել են փնտրել, թե էլ ինչ գործոններ կան, որոնք կարող են նպաստել Հայաստանի անվտանգության ապահովմանը:

«Եվ տեսանք, որ ունենք ստորագրած Հռոմի ստատուտ, որն, իմիջիայլոց, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես ստորագրել է: Եվ մենք տեսանք նաև, որ ժամանակին Սահմանադրական դատարանը դա Սահմանադրությանը հակասող է ճանաչել: Բայց, հաշվի առնելով փաստը, որ այդ որոշումից հետո երկու անգամ Հայաստանում Սահմանադրություն է փոխվել, որոշեցինք նորից դիմել Սահմանադրական դատարան, դա 2022թ. դեկտեմբերին էր: Մեր օրենսդրությամբ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի երեք ամսվա ընթացքում: Եվ Սահմանադրական դատարանի երեք ամիսը լրացավ մի ժամանակ, երբ Միջազգային քրեական դատարանը որոշում կայացրեց ընդդեմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, նույն օրերին է դա տեղի ունեցել: Թվում է, թե ակնհայտ համընկնում է չէ՞: Հաագայի դատարանը կայացնում է որոշում, հաջորդ օրը, թե երկու օր հետո, Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակում է իր որոշումը, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը»,-ասաց Փաշինյանը:

Կառավարությունը 2022թ. դեկտեմբերին է այդ որոշումը կայացրել և Ռուսաստանի Դաշնությունից այդ կապակցությամբ որևէ ազդակ չի ունեցել, որ դա կարող է խնդիր դառնալ: Ըստ վարչապետի՝ Հայաստանն այդ ազդակն ունեցել է այն պահին, երբ արդեն գնացքը շարժված է եղել, և այդ գնացքն, անխուսափելիորեն, պետք է տեղ հասներ:

«Եվ ակնհայտ է, որ դա որևէ կերպ կապված չէ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետ: Ավելին՝ մենք նույն իրավակարգավորումը, ինչ, որ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, առաջարկել ենք ունենալ նաև Ռուսաստանի Դաշնության հետ»,-ասաց նա:

Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունի համաձայնագիր, որ այդ միջազգային իրավական գործընթացներում ֆիքսված հարաբերությունները չեն ազդում երկկողմ հարաբերությունների վրա: Եվ Հռոմի կանոնադրությունն այդ հնարավորությունը տալիս է:

«Հռոմի ստատուտն ասում է՝ կարող ես լինել այդ օրգանիզմի հետ օրգանի անդամ, բայց դու երկրների հետ կարող ես պայմանավորվել, որ ձեր հարաբերություններն այլ կերպ են կարգավորվում: Մենք՝ որպես գործընկեր, կարծում եմ շատ ազնիվ ենք: Իմիջիայլոց, այդ թեմայով ես դեռևս մարտին ինքս նախաձեռնել եմ, զանգահարել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, ասել եմ՝ հասկանում եմ, որ համընկնումներն առաջին հայացքից ցցուն են, բայց գործընթացն այս է, և դա ստուգելի է: Եվ իմ տպավորությունը եղել է այն, որ ըմբռնում կա, և մենք շարունակել ենք գործընթացը»,-ասաց վարչապետը:

Հայաստանի ազգային ժողովը Հռոմի ստատուտը վավերացրել է հոկտեմբերի 3-ին:

Հայերեն العربية Русский

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս