Հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջակետ դրված չէ․ ՌԴ փոխարտգործնախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը կարծիք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համակարտությանը վերջակետ դրված չէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալուզինն այս մասին ասել է «ՌԲԿ»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշումից հետո Բաքվի և Երևանի միջև հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջակետ է դրված:

ԱԳ փոխարտգործնախարարը նախ նշել է, որ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների դադարեցումը ձեռք է բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ։

«Սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կարևորագույն դեր է խաղացել Ղարաբաղի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, այդ թվում ՝ սննդի մատակարարման, բժշկական օգնության տրամադրման, ավելի քան հարյուր մարդկանց տարհանման գործում, որոնք վիրավորվել են Ղարաբաղի շրջաններից մեկի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այսինքն ՝ այն իրավիճակը, որը մենք տեսնում ենք հիմա, երբ չկան ռազմական գործողություններ, դա շատ առումներով Ռուսաստանի և նրա խաղաղապահ զորակազմի վաստակն է»,- ասել է Գալուզինը։

Միևնույն ժամանակ, Գալուզինի կարծիքով՝ կոնֆլիկտային իրավիճակին դեռ վերջակետ դրված չէ։

«Եվ այստեղ արդիականությունն է պահպանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքը այնպիսի կարևորագույն բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը, խաղաղության պայմանագրի ստորագրումը և Ադրբեջանի ու Հայաստանի հասարակական գործիչների, փորձագիտական հանրությունների, խորհրդարանականների միջև շփումների հաստատումը։ Այս ամենը պետք է հանգեցնի կարգավորման փոխընդունելի պայմանների, որոնք ամրագրվելու են ապագա պայմանագրում։ Եվ Ռուսաստանը՝ որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի աջակցել, որպեսզի կայուն և հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու հարևանների միջև»,- նշել է Գալուզինը։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը