Քաղաքականություն

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Անտոնիո Գուտերեշին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Անտոնիո Գուտերեշին

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած ՄԱԿ-ի ԳՔ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում, կարևորելով ՄԱԿ-ի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) 2026թ. Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանում տևական կայունության և խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի կողմից գործադրվող հետևողական ջանքերն՝ առանձնանշելով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» արդեն իսկ համաձայնեցված տեքստի առանց հապաղման ստորագրման կարևորությունն, ինչպես նաև Հարավային Կովկասի փոխկապակցվածությանը և ենթակառուցվածքային ողջ ներուժի բացահայտմանը ուղղված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման նշանակությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում