Life

«Փնտրում եմ». Yellowheart-ը նոր երգ և հոլովակ է հրապարակել

1 րոպեի ընթերցում

«Փնտրում եմ». Yellowheart-ը նոր երգ և հոլովակ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Yellowheart-ը (Լիլի Առաքելյան), որի «Ուշ կլինի», «Էլի ես ու դու», «Էլի մենակ» երգերը մեծ ճանաչում են բերել երգչուհուն, նոր երգ է հանձնել երկրպագուների դատին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Փնտրում եմ» երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն երգչուհու «YouTube»-ի պաշտոնական ալիքում է:

Երգի և՛ խոսքերի, և՛ երաժշտության հեղինակը Yellowheart-ն է, հոլովակի ռեժիսորը Սերգեյ Ավետիսյանն է:

Yellowheart-ը՝ (Լիլի Առաքելյան) ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանում: Սովորել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում: Քոլեջն ավարտել է 2019 թվականին՝ որպես դասական կիթառահար: 2017-ին ընդունվել է Ժորա Սարգսյանի կիթառի դասարան: Մասնակցել է «Վերածնունդ» փառատոնին, «Արտմյուզիք» մրցույթին, Թբիլիսիի կիթառի միջազգային մրցույթին ու զբաղեցրել 1-ին տեղը: Քոլեջն ավարտելուց հետո սկսել է հետաքրքրվել երաժշտական գործիքավորմամբ և էլեկտրակիթառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում