ԼՂ-ում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 5 պացիենտ բուժումը շարունակելու է Իտալիայում
1 րոպեի ընթերցում
![ԼՂ-ում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 5 պացիենտ բուժումը շարունակելու է Իտալիայում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1121482.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասահմանցի գործընկների և առաջատար կլինիկաների հետ փոխգործակցության արդյունքում, Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրը հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածների բուժման հարցում Հայաստանին օգնության ձեռք են մեկնել նաև այլ երկրներ. 4 պացիենտ տեղափոխվել է Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա։