Հասարակական

Հայաստանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 99,3 տոկոսը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 99,3 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 99,3 տոկոսը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ ժամանածների թվի մեջ փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ 100 հազար 632:

«Ներկա փուլում իրականացվում է տվյալների հաշվառման և նույնականացման գործընթացը։ Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանց հաշվառել են և արդեն իսկ նույնականացրել»,- ասաց Բաղդասարյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում