Քաղաքականություն

Ռուսաստանը սկսել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը սկսել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջապահ խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ քննարկվել են Սյունիքի մարզում Ռուսաստանի նոր հյուպատոսական գրասենյակի շուտափույթ բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կպարզեցնի հյուպատոսական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հարավում բնակվող ՌԴ քաղաքացիների համար։

«Բացի այդ, նշվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև կնպաստի մշակութային, հումանիտար, առևտրային, տնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը»,-նշված է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում