Հայտնի է Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթի օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։

«Հայաստանի վարչապետին հրավիրել եմ ելույթ ունենալ լիագումար նիստում։ Նա դա կանի հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում», - ասել է նա Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում։

Մեցոլան հիշեցրել է, որ հոկտեմբերի 5-ին Եվրոպական խորհրդարանում ընդունվել է շատ խիստ ձևակերպումներով բանաձև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ։

«Այս պահին մենք կկենտրոնանանք հումանիտար ճգնաժամի վրա, այլ կերպ ասած՝ ինչպես օգնել Հայաստանին ընդունել փախստականներին՝ տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք մի քանի ժամվա ընթացքում թողել են իրենց կյանքը, որովհետև ստիպված էին փախչել։ Բայց ես նաև ողջունում եմ ապաէսկալացման բոլոր ջանքերը», - նշել է նա։

ԵԽ ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ շփումների պատասխանատվություն ստանձնած Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ հետագա հանդիպումները կհանգեցնեն ավելի կոնկրետ արդյունքների։

Հայերեն English Español Français Русский Türkçe

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին