ՀՀ-ին ցուցաբերել անվտանգային աջակցություն, կասեցնել Ադրբեջանին օգնությունը. ԱՄՆ կոնգրեսականները դիմել են Բլինքենին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ նամակով դիմել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերին՝ կոչ անելով անվտանգային աջակցություն ցուցաբերել Հայաստանին, կասեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունն ու շարունակել հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:

«Արմենպրես»-իփոխանցմամբ՝ կոնգրեսականները ԼՂ-ի վրա Ադրբեջանի վերջին հարձակման պայմաններում կոչ են անում շարունակել աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ:

«Այս ճգնաժամային պահին ԱՄՆ-ն պետք է համարձակ քայլեր ձեռնարկի՝ օգնելու ժողովրդավարական Հայաստանին պաշտպանվել ապակայունացնող, ավտորիտար ռեժիմներից, ինչպիսիք են Ադրբեջանը և Ռուսաստանը»,-նշել են կոնգրեսականները:

Նրանք խրախուսել են շարունակել ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունը:

Հիշեցնելով Գրանադայի հոկտեմբերի 5-ի հանդիպմանը մասնակցությունից Ալիևի հրաժարվելու մասին՝ նրանք ընդգծել են, որ դա ևս մեկ ազդանշան է, որ նա էթնիկ զտումների արշավը չի դադարեցնի:

ԱՄՆ կոնգրեսականները նամակում շեշտել են, որ Միացյալ Նահանգները պետք է ձեռնարկի հնարավոր ամենաուժեղ, կոնկրետ գործողությունները՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու համար, այդ թվում՝ Ալիևի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցների կիրառի, կասեցնի Ադրբեջանին ԱՄՆ-ի ողջ ռազմական օգնությունը, անվտանգային հզոր աջակցություն ցուցաբերի Հայաստանին, ներխուժումը կանխելու համար Հայաստանում ստեղծի միջազգային դիտորդական և խաղաղապահ ուժեր:

«Մենք չենք կարող խաղաղության հասնել առանց Հայաստանի պաշտպանության համար նվազագույն պայմաններ ստեղծելու»,-շեշտել են կոնգրեսականները:

Նրանք ընդգծել են, որ ցանկացած վերջնական խաղաղ կարգավորում պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինքնիշխան տարածքի ուրվագծումը՝ 1975-1976 թվականների խորհրդային հատուկ ռազմական քարտեզների հիման վրա:

Կոնգրեսականները նաև ընդգծել են, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: Նրանք նաև շեշտել են՝ ԱՄՆ-ն պետք է կոչ անի անվերապահ կերպով ազատ արձակել ԼՂ-ի գերեվարված պաշտոնյաներին և մյուս գերիներին:

Նամակը ստորագրել են մեկ տասնյակից ավելի կոնգրեսականներ, նրանց թվում են Ֆրենկ Փալոնը, Ջիմ Կոստան, Բրեդ Շերմանը, Աննա Էշուն և այլք:

Հայերեն العربية English Español Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա