Լարսի անցակետում դեպի ՌԴ ուղությամբ կուտակումներ չկան. 250 հայկական բեռնատար Ռուսաստան գնացող ճանապարհին է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարսի անցակետում Ռուսաստան գնացող ուղղությամբ հերթեր, կուտակումներ չկան, հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից Ռուսաստան ճանապարհներին է, մի մասը ձևակերպում է անցնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում տվյալներ ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

«Այս պահին հերթեր, կուտակումներ չունենք Ռուսաստան մտնող ուղղությամբ: Լարսի անցակետում այժմ աշխատում են բնականոն ռեժիմով: Առավոտվա դրությամբ մոտ 250 հայկական բեռնատար Հայաստանից ՌԴ ճանապարհներին է գտնվում, այսինքն՝ մի մասը ճանապարհին է, մի մասը հասել, ձևակերպվում է, միգուցե դրանց մի մասը ձևակերպվել, դուրս է եկել: Նախորդ օրը 140 հայկական բեռնատար, որոնցից 35-ը՝ հայկական կոնյակով բեռնված, փաստացի մտել է Ռուսաստան՝ բոլոր մաքսային ձևակերպումներն ավարտած: Եվ 207-ը դեպի Հայաստան են շարժվել»,-ասաց Հակոբյանը:

Մաքսային կցորդը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 4-ի ուշ երոկոյան ռուսական կողմը հանել է կոնյակի մասով իր սահմանած նոր կարգավորումը: Ռուսական մաքսային ծառայությունը մաքսային հսկողություն էր սկսել իրականացնել Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ, Հայաստանից գնացող ամբողջ կոնյակը ենթարկվում էր մաքսային հսկողության, երբեմն ապրանքն ուղարկում էին փորձաքննության: Հիմա այս խոչընդոտը հանվել է:

«Մինչև այս պահը մոտ կոնյակով բեռնված 50 բեռնատար ձևակերպվել և մտել է Ռուսաստանի տարածք: Լարսի անցակետում կանգնած է ևս 47 բեռնատար, որոնք սպասում են փորձաքննության եզրակացությանը, որ շարժվեն ՌԴ»,-ասաց Հակոբյանը:

Ռուսական կողմից խոստացել են այդ պատասխանները շատ արագ տալ: Եվ առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում այդ 47 բեռնատարները ևս պետք է շարժվեն:

Այսպիսով այսուհետ Վերին Լարսի անցակետից հայկական կոնյակը փորձաքննության հիմնականում չի ուղարկվելու, միայն եզակի դեպքերում, երբ լինեն խիստ կասկածներ ու հիմքեր: Ըստ անհրաժեշտության՝ բոլորի նկատմամբ լինելու է սովորական զննում:

Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանից դուրս եկող ուղղությանը, ապա Վերին Լարսում կան հերթեր: Հակոբյանի խոսքով՝ սակայն դրանք վերաբերում են հիմնականում երրորդ երկրներ ապրանք տանող բեռնատարներին:

«Հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել ՌԴ կառավարության համապատասխան որոշումը, որով արտահանման մի շարք մաքսատուրքեր են սահմանվել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների համար: Շատ տնտեսավարողներ, որոնք ՌԴ-ից ապրանք են արտահանում երրորդ երկրներ, անպատրաստ են հասել Լարսի անցակետ և պետք է վճարումներ կատարեն, փաստաթղթեր լրացնեն: Դրա հետ կապված ձևակերպման գործընթացը դանդաղել է: Բայց այդ ընդհանուր հերթի մեջ հայկական բեռնատարներ երկար չեն սպասում և սպասարկվում են արտահերթ»,-ասաց մաքսային կցորդը:

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն էր իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ: Ռուսական մաքսային ծառայությունը դեռ մարտ-ապրիլ ամիսներից էր սկսել հսկողություն իրականացնել Հայաստանից ներմուծվող կոնյակների նկատմամբ՝ դա բացատրելով նրանով, որ հայտնաբերել են խախտումներ՝ կեղծ կոնյակներ և այլն: Սակայն օրեր առաջ այդ հսկողությունն ավելի էին ուժեղացրել՝ հսկողության իրականացնելով ոչ միայն կոնկրետ տնտեսավարողների նկատմամբ, այլ Հայաստանից գնացող ողջ կոնյակի:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է