Միրզոյանն ու Բորելը քննարկել են ԼՂ-ում էթնիկ զտումներն ու տարածաշրջանային իրավիճակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրանադայում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը` քննարկելով ԼՂ-ում էթնիկ զտումների հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Արարատ Միրզոյանը X-ի իր էջում տեղեկացրել է, որ խոսել են նաև Հայաստան- ԵՄ գործընկերության օրակարգային թեմաների և դրա հետագա ընդլայնման մասին։

«Ինչպես բոլոր հանդիպումներում, ուշադրության կենտրոնում էին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու այն պայմանները, որոնք ստիպել են հայերին լքել ԼՂ-ն։ Քննարկվել է տարածաշրջանային ընդհանուր իրավիճակը»,-հայտնել է Միրզոյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 5-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է ժամանել ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 632 քաղաքացի:

Հայերեն Русский Türkçe

Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները

Մենք թիմային ոգի ունենք, հաղթական ոգի էլ ենք ուզում ունենալ. Եղիշե Մելիքյան

Հայաստանի հավաքականն ունի ֆուտբոլային գաղափար. Արթուր Սերոբյան

Հայաստանը ներառվել է հեղինակավոր Condé Nast Traveller Middle East-ի՝ 2027 թվականին այցելելու աշխարհի լավագույն ուղղությունների ցանկում

Գազայում զոհերի թիվը հասել է 74 695-ի

Նոյեմբերի 16-ի միջոցառումների անոնս

Փաշինյանն ու Ջայշանկարը քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության և համագործակցության հարթակ

Նիկոլ Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել