Գրանադայում ընթանում է Փաշինյան-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրանադայում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել:
Նախատեսված էր, որ հանդիպումը պետք է կայանա հնգակողմ ձևաչափով: Սակայն հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ հանդիպումից։ Որպես պատճառ նշվում էր այն հանգամանքը, որ Ֆրանսիան և Գերմանիան մերժել էին Ադրբեջանի առաջարկը հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցության վերաբերյալ։ Նաև նշվում էր, որ Ադրբեջանը մերժելու է հանդիպման առաջարկներն այն ձևաչափերով, որոնց կմասնակցի Ֆրանսիան։ Միևնույն ժամանակ նշվում էր, որ Ադրբեջանը պատրաստ է վերսկսել ԵՄ-ի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպումների ձևաչափը։