Հասարակական

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակել է հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ.տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակել է հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ.տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 5-ին ժամը 13:50-ի սահմաններում կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, նշելով, որ տուժածներ չկան:

p1.jpg (85 KB)

p2.jpg (86 KB)

p3.jpg (97 KB)

p4.jpg (49 KB)

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 2-ին ժամը 14:25-ի սահմաններում հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: Զոհվել էր մեկ զինծառայող, 2-ը՝ վիրավորվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում