Տնտեսություն

Ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ սեպտեմբերին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.8 և 6.9 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Ընթացիկ տարվա օգոստոսի համեմատ սեպտեմբերին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 5.8 և 6.9 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գներն 2023 թվականի սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 5.8 և 6.9 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ Վիճակագրական կոմիտեից՝ հավելելով, որ 2023թ. սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4 տոկոս գնաճ և դիզելային վառելիքի 17.4 տոկոս գնանկում, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ բենզինի 18.1 տոկոս գնաճ և դիզելային վառելիքի՝ 6.2 տոկոս գնանկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում