Ինովացիա

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունն ընդգրկվել է CB Insights-ի Fintech 100 վարկանիշում

2 րոպեի ընթերցում

Հայ հիմնադիրներ ունեցող Cognaize ընկերությունն ընդգրկվել է CB Insights-ի Fintech 100 վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CB Insights-ը հայ հիմնադիրներ ունեցող ֆինանսական և ապահովագրական ընկերությունների համար փաստաթղթերի խելացի մշակում (IDP) ապահովող Cognaize ընկերությանն ընդգրկել է վեցերորդ ամենամյա Fintech 100 վարկանիշում որպես 2023 թվականի 100 ամենախոստումնալից մասնավոր ֆինթեք ընկերություններից մեկն աշխարհում։

379666892_3168746583433712_1446469524453846712_n.jpg (95 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընկերությունը հայտնել է «Լինկդին»-ի պաշտոնական էջում:

CB Insights-ի հետազոտական թիմն ընտրել է 100 հաղթողներին ավելի քան 19 հազար մասնավոր ընկերություններից: Դրանք ընտրվել են՝ հիմնվելով այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են բաժնետոմսերի ֆինանսավորումը, ներդրողների պրոֆիլները, գործարար հարաբերությունները, R&D գործունեությունը, մրցակցային լանդշաֆտը և տեխնոլոգիական նորարարության ու շուկայական ներուժի չափանիշները:

«Cognaize-ի համար պատիվ է CB Insights-ի կողմից ընտրվել որպես աշխարհի 100 ամենախոստումնալից մասնավոր ֆինթեք ընկերություններից մեկը, քանի որ դա լրացուցիչ հաստատում է այն հսկայական արժեքը, որ մենք տրամադրում ենք ֆինանսական կազմակերպություններին AI-ի վրա հիմնված մեր IDP լուծումներով»,- «Լինկդին»-ի իր էջում գրել է Cognaize-ի գործադիր տնօրեն Ալ Եսայանը:

«Շատ շնորհակալ ենք Cognaize-ի թիմին իրենց անխոնջ նվիրվածության համար, ինչպես նաև մեր հաճախորդներին և գործընկերենրին՝ մեզ ցուցաբերած վստահության համար»,- գրել է ընկերության հիմնադիր Վահե Անտոնյանը:

Cognaize-ը արհեստական բանականության վրա հիմնված ֆինթեք ընկերություն է, որը հիմնադրվել է 2018 թվականին Վահե Անտոնյանի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում