Վահան Քերոբյանը Վերին Լարսում կոնյակով բեռնված հայկական բեռնատարների կուտակումների մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերին Լարսի անցակետով ալկոհոլային խմիչքով բեռնված հայկական բեռնատարներն անցնում են, բայց ոչ բոլորը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Վերին Լարսի անցակետում շուրջ 60 հայկական բեռնատար մեքենաների կուտակմանը։

«Նախորդ օրվա ընթացքում ալկոհոլային խմիչքներով բեռնված մի քանի տասնյակ մեքենա արդեն անցել է։ Չէի ասի, որ չգիտենք պատճառը։ Բնականաբար, մեր կառավարության և էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության կարևորագույն մաս է կազմում նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքները լինեն բարձր որակի, և մենք որոշ ժամանակ առաջ արդեն սկսել էինք գործընթաց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունից արտահանվող խմիչքը լինի բարձր որակի»,- ասաց Քերոբյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ չի տեսնում այս ամենի մեջ, Քերոբյանը պատասխանեց․ «Չէի ասի, որ որևէ քաղաքական ենթատեքստ կա։ Որոշ մեքենաներից նմուշառումներ են արվել, սպասում ենք լաբորատոր փորձաքննության արդյունքներին։ Այլ մեքենաներն անցնում են։ Ես խնդիրը չէի ուռճացնի»,- ասաց Քերոբյանը։

Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության:

Հայերեն

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ

ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները

ԿԳՄՍՆ-ի օգոստոսյան խորհրդակցությունները՝ Արագածոտնի մարզում

Կանադան ԵՄ-ի հետ բանակցություններ կսկսի տնտեսական և անվտանգության կապերի ամրապնդման շուրջ

Պակիստանը և Իրանը քննարկում են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի վերականգնման հնարավորությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ. ձերբակալվել է 6 անձ