Հասարակական

Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 8 միլիարդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար

1 րոպեի ընթերցում

Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 8 միլիարդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 8 միլիարդ դրամ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 80 հազար շահառուների 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Ծրագրի շահառուներն են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք սեպտեմբերի 24-ից հետո են բռնի տեղափոխվել Հայաստան։ Աջակցությունից օգտվելու համար շատ կարևոր է, որպեսզի անձը հաշվառված լինի Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Այն քաղաքացիները, ովքեր հաշվառում չեն անցել, բազմիցս հորդորել ենք և հիմա էլ հորդորում ենք, որպեսզի հաշվառվեն Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում տեղակայված 60-ից ավելի հումանիտար կենտրոններում»,- ասաց Մկրտչյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում