Հասարակական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 98 տոկոսը հաշվառվել է

1 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 98 տոկոսը հաշվառվել է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 20:00-ի դրությամբ չի փոխվել. Հայաստան է եկել բռնի տեղահանված 100 հազար 632 անձ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա ընդգծեց՝ փոփոխվել է հաշվառվածների թիվը. այն 98 հազար 216 է, այսինքն՝ բռնի տեղահանվածների ավելի քան 98 տոկոսը:

«Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն հաշվառվել, պետք է ներկայանան իրենց վարչական շրջանի կամ մարզպետարանի համապատասխան անձին և անցնեն հաշվառման գործընթացը»,- նշեց նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում