Քաղաքականություն

Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ

2 րոպեի ընթերցում

Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայենդիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վալերի Բուայենայս մասին ասել է «C dans l'air» հաղորդման ժամանակ։

« Կարծում եմ՝ այսօր Հայաստանին պետք է պաշտպանել, բայց ոչ այն դիմակահանդեսի միջոցով, որը այսօր տեղի է ունենում (նկատի ունի ՄԱԿ առաքելության այցը ԼՂ-խմբ․)։ Դուք ունե՞ք Ադրբեջանի կողմից ընտրված՝ առաքելությանը մասնակցող պետությունների ցանկը։ Այնտեղ (Լեռնային Ղարաբաղում-խմբ․) այլևս ոչ ոք չկա»,- ասել է Բուայեն։

Նա հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է հետ կանչի իր դեսպանին Ադրբեջանից և պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։

Երեսուն տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը առաջին անգամ մեկօրյա այց էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղ, որին հաջորդել էր առաքելության հայտարարությունը։ Ըստ ՄԱԿ-ի առաքելության հայտարարության՝ նրանք «ցնցված են Լեռնային Ղարաբաղը լքելու բնակչության հանկարծակի որոշումից»։ ՄԱԿ-ի առաքելության հայտարարության մեջ նաև նշված է, որ քաղաքացիական, գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնասներ, ավերածություններ, ինչպես նաև որևէ անկած անասուն կամ ընտանի կենդանի չեն հայտնաբերել։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում