Հասարակական

Հայաստանի առողջապահական հաստատություններում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 անձ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի առողջապահական հաստատություններում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  345 անձ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանի տարբեր առողջապահական հաստատություններում շարունակում է բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 բուժառու: Նրանք Հայաստան են տեղափոխվել օդային և ցամաքային ճանապարհներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Նրանցից 102-ի վիճակը ծանր է, իսկ 37-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում ինը երեխա կա»,-շեշտեց նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում