Քաղաքականություն

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. օրակարգում Հռոմի ստատուտը վավերացնելու հարցն է. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը. օրակարգում Հռոմի ստատուտը վավերացնելու հարցն է. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 18 հարց:

Օրակարգում է նաև 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը:

Խորհրդարանը կքննարկի նաև «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում