«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» կմատուցի հոգեկան առողջության նորարար ծառայություններ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում hոկտեմբերի 2-13-ն անցկացվում է նարատիվային թերապայի վերապատրաստման բացառիկ դասընթաց շուրջ 30 փորձառու հոգեբանների ու սոցիալական աշխատողների համար։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետները Հայաստանի տարբեր համայնքներում կանցկացնեն համայնքային հոգեկրթական միջոցառումներ եւ խմբային հոգեբանական աջակցության հանդիպումներ՝ փորձելով օգնել մեր հայրենակիցներին վերագտնել հավատը սեփական ուժերի նկատմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամ»-ից, նարատիվային մեթոդի գլոբալ առաջատարն է Ավստրալիայի «Դալվիչ կենտրոնը» (Dulwich Center), որի մասնագետների հետ գործակցությամբ «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» մշակել է վերապատրաստման բացառիկ ծրագիր՝ հիմնված հայ մշակույթի, պատմության ու ավանդույթների վրա։

«Մենք մեծ հարգանք ենք տածում հայ ժողովրդի պատմության ու հոգեւոր արժեքների հիման վրա հոգեբանական ամոքման ծրագիր ստեղծելու «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» առաքելության նկատմամբ։ Վստահ ենք, որ այս մոտեցումը ու ծրագիրն արդիական կլինեն նաեւ այլ վայրերում։ Մենք արդեն իսկ մեծապես գնահատում ենք համագործակցության այս հնարավորությունը», - ասել է «Դալվիչ կենտրոն»-ի տնօրեն Դեյվիդ Դենբորոն։

Ըստ աղբյուրի՝ դասընթացի մասնակիցները կուսումնասիրենհոգեթերապեւտիկ աշխատանքի նորարական ուղղություններից մեկը՝ «նարատիվային»մեթոդը, որը վերջին երկու տասնամյակներում ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում է հետտրավմատիկ սթրես, դեպրեսիա, տագնապ, վիշտ ունեցող մարդկանց հետ աշխատանքում:

Հայ մասնագետների համար մշակվել է վերապատրաստման նոր ծրագիր՝ հաշվի առնելով մեր պատմական փորձառությունը, մշակույթը եւ արդի ճգնաժամը։

Նշվում է, որ արերի ընթացքում տարբեր արհավիրքների դիմագրավելու ու նորից ոտքի կանգնելու հայ ժողովրդի ոգին ու պատմությունը, հոգեբանության ու հումանիտար այլ գիտությունների հետ միախառնելով՝ «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» նպատակ ունի մշակել ու իրականացնել նորարարական ծրագրեր՝ պատերազմի ու այլ աղետների հոգեբանական հետեւանքներից վերականգնմանը աջակցելու համար։

«Անվտանգային ու կենսական այլ խնդիրների լուծմանը զուգահեռ՝ այս իրավիճակում բացառիկ կարեւորություն ունի հոգեկան առողջության վերականգնումն ու մարդկանց դիմակայունության բարձրացումը։ Այս ծրագրի նպատակն է մարդկանց տալ հենման կետ՝ անցյալը վերաիմաստավորելու ու ներկայիս ինքնության ճգնաժամը հաղթահարելու համար»,- վերապատրաստման ծրագրի բացման խոսքում ասել է հիմնադրամի տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը։

Ստացած նոր գիտելիքների ու փորձառության շնորհիվ վերապատրաստված հոգեբաններն ու սոցաշխատողները կփորձեն աջակցել պատերազմի ու ներկա աննախադեպ ճգնաժամի հետեւանքով տուժած մեր հայրենակիցներին՝ օգնելով հաղթահարել հետտրավմատիկ սթրեսն ու դժվարությունները, ուժեղացնել ներհամայնքային միասնությունը։

Հիմնադրամի տեղեկացմամբ՝ այն շուտով կիրականացնի նաեւ առաջնային օղակի մասնագետների (մանկավարժներ, սոցաշխատողներ, բուժաշխատողներ, կամավորներ) վերապատրաստում՝ քաղաքացիներին հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման վերաբերյալ արդի մոտեցումները եւ առաջարկել ավելի լավ լուծումներ։ Հիմնադրամը մշակում եւ իրականացնում Է նորարարական ծրագրեր՝ հետճգնաժամային հոգեկան ամոքման, անձնային աճի եւ համայնքային դիմակայունության բարձրացման նպատակով։

Հիմնադրամը ստեղծվել է 2022թ. հուլիսինամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի եւ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համագործակցությամբ։

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել