Քաղաքականություն

Օգնությունն ավելացնելուց բացի Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու միջոցներ են անհրաժեշտ. Ինյարիտուն Գորիսում է

2 րոպեի ընթերցում

Օգնությունն ավելացնելուց բացի Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու միջոցներ են անհրաժեշտ. Ինյարիտուն Գորիսում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Գորիսում է, այնտեղից էլ հանդես է գալիս Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու միջոցներ ձեռնարկելու կոչով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գորիսից տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հազարավոր հայեր ժամանում են այնտեղ՝ փախչելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից:

«Մարդասիրական օգնության անհրաժեշտ ավելացումից բացի, անհրաժեշտ է միջոցներ Ադրբեջանի սպառնալիքները կասեցնելու համար»,-նշել է Ինյարիտուն:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 514 անձ է ժամանել Հայաստան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում