Հասարակական

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ՀԿԵ-ն ընձեռում է տեղական հաղորդակցության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու իրավունք

1 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ՀԿԵ-ն ընձեռում է տեղական հաղորդակցության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու իրավունք

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հոկտեմբերի 1-ից ընձեռում է տեղական հաղորդակցության էլեկտրական գնացքներով անվճար երթևեկելու իրավունք՝ ամենօրյա ռեժիմով: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ գնացքներն են՝

Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 684/687 էլեկտրագնացք,

Երևան-Գյումրի-Երևան՝ թիվ 686/685 էլեկտրագնացք,

Գյումրի-Երևան-Գյումրի՝ թիվ 681/682 էլեկտրագնացք,

Արաքս-Երևան-Արաքս՝ թիվ 7010/7011 էլեկտրագնացք,

Երասխ-Երևան-Երասխ՝ թիվ 6512/6517 էլեկտրագնացք։

Ընկերությունը խնդրում էգնացքով երթևեկելու համար անձնագիրը ներկայացնել գնացքի վերահսկիչին: Գնացքների ժամանակացույցին, երթևեկության կանոններին կարելի է ծանոթանալ կայարաններում տեղակայված տեղեկատուներում, գնացքներում վերահսկիչներից և «Հարավկովկասյան երկաթուղու» կայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում